կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-09 14:45
Քաղաքական

Գալուստ Սահակյանը չի ցանկանում «հախուռն պատասխանել» Լևոն Տեր-Պետրոսյանին

Գալուստ Սահակյանը չի ցանկանում «հախուռն պատասխանել» Լևոն Տեր-Պետրոսյանին

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին:

 

«Չարժի էպիտետներով պատասխանել առաջին նախագահին` ոտքերով կապել կամ ձեռքերով կապել: Դա պատիվ չի բերում մեր քաղաքական կյանքին: Դա տեսակետ է, որն ասել է առաջին նախագահը և որը մեզ համար ընդհանրապես ընդունելի չէ, բայց որ ինքն է ասել, չենք ուզում այդպես հախուռն, կոշտ խոսքերով հակադարձել»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

Նրա խոսքով` Լ.Տեր-Պետրոսյանի արտահայտած համոզմունքը, թե Սերժ Սարգսյանը պետք է հեռանա և այլն, ամենևին տեղին քննադատություն չէ: «Պարզապես ժամանակներն անցնում են, մարդիկ մտածում են, որ ամեն ինչ մոռացվել է, և որևէ տեղ արձանագրված չէ, և մարդիկ չկան, որ կարողանան այդ տեսակետներին հակադարձել հենց այն լեզվով, ինչ լեզվով փորձում է հակադարձել ՀՀ առաջին նախագահը»,- ասաց ԱԺ նախագահը:

 

Անդրադառնալով Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հայտարարություններին` նա նշեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչելու գործիքներից չի օգտվել հատուկ պատճառով: «Ես չեմ կարծում, թե Աստանայում ինչ-որ բան է տեղի ունեցել, որին շրջադարձային իրադարձություններ պետք է հետևեն»,- շեշտեց Սահակյանը: