Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր նոր Ընտրական օրենսգրքի ընդունման վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իշխանություններին մեղադրել էր անազնվության մեջ՝ տարակուսելով, թե ինչու են նոր ԸՕ-ն ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ առանց իրենց ցույց տալու:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ այս մասով իրենց ընդդիմադիր գործընկերները չգիտես ինչու խուճապի են մատնվել, մի բաժակ ջրում փոթորիկ են անում, ցանկանում են ինչ-ինչ խնդիրներ գտնել: ՛«Պետք է հանգստացնեմ իրենց: Խորհրդարանի պատգամավոր լինելով` իրենք պետք է հասկանան, որ ԸՕ բովանդակային, հրապարակային, ավելի լուրջ, մի քանի ձեւաչափերով, մի քանի տարբերակներով քննարկումները ծավալվելու են ԱԺ-ում, երբ որ նախագիծը կգա կհասնի ԱԺ: Նախագիծը չի գրվել ԱԺ-ում՝ իրենցից էլ թաքուն: Նախագիծը ներկայացնելու է կառավարությունը, ԱԺ-ում էլ անցնելու է բոլոր ընթացակարգերը, եթե իրենք էլ են ուզում Վենետիկի հանձնաժողով ուղարկել, ազատ են: Ի վերջո չեմ կարծում, որ սա այն տարբերակն է, որի տակ պետք է տարբեր ձեւաչափերով միջոցառումներ կազմակերպեն՝ տարբեր դեսպանատների աչքին թոզ փչելով կամ հաճոյանալով»,- հայտարարեց Սահակյանը եւ ընդգծեց, որ կարեւոր փուլում ենք, երբ պետք է ձեւավորենք նոր ընտրական մշակույթ:
Հարցին, թե բարձրաձայնում են նաեւ ընտրատեղամասերը տեսանկարահանելու մասին, Սահակյանը նկատեց, որ առանց ամպագոռգոռ հայտարարությունների իրենք էլ կարող են տեսախցիկներ տեղադրել՝ իրենց վստահված անձանց միջոցով: Ըստ Սահակյանի, պետությունն իր վրա չի վերցնում նման պատասխանատվություն, որովհետեւ եթե որեւէ տեղ զուտ տեխնիկական պատառներով անգամ կես ժամով այդ տեսախցիկն անջատվի, աղմուկը միանշանակ երաշխավորված կլինի, եթե անգամ մյուս բոլոր ընտրատարածքներում անխափան աշխատեն բոլոր տեսախցիկները: