|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստը: Գրանցվել է 108 պատգամավոր:
Մինչ քվեարկությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարություն արեց: Նա ասաց, որ առաջին ընթերցմամբ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագծում հաշվի են առնվել պատգամավորների նկատառումներն ու առաջարկությունները, մասնավորապես հստակեցվել են մի շարք խմբագրական խնդիրներ` «կուտակային ֆոնդ» «պարտադիր» արտահայտությունների վերաբերյալ:
այնուհետև վարման կարգով ձայն խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով պահանջեց 20 րոպե ընդմիջում` քննարկելու, թե ինչու է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «սիստեմատիկ կերպով խախտում կանոնակարգը»:
Սահակյանն այսպես արձագանքեց Զուրաբյանին. «Դուք փորձում եք ձախողել, խոտանել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը: Ես փորձում եմ ապահովել բնականոն աշխատանք»:
Այնուհետև Գալուստ Սահակյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում: