|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Այսօր լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանից հետաքրքրվեցին այն պարտքի մասին, որի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում է գործարար Սիլվա Համբարձումյանը` ասելով, որ պատգամավորն իրեն 70 հազար դոլար է պարտք, բայց չի տալիս:
«Ինչո՞ւ պետք է Սիլվա Համբարձումյանին պարտք լինեմ, ինչո՞ւ պետք է նա ինձ գումար տված լինի: Նա մեկ ու մեջ ի հայտ է գալիս, որովհետև նախընտրական շրջան է, ոմանք ցանկանում են ակտիվանալ: Չեմ ուզում անդրադառնալ այդ խոսակցություններին»,- ասաց պատգամավորը: