կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-24 17:15
Քաղաքական

Դա չի նշանակում, թե` այ, աման, ընկանք մեղրի բոչկեն. Վարդան Այվազյանը` ԵՏՄ-ին անդամակցության մասին

Դա չի նշանակում, թե` այ, աման, ընկանք մեղրի բոչկեն. Վարդան Այվազյանը` ԵՏՄ-ին անդամակցության մասին

Այսօր` ԱԺ լսումների ժամանակ, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ակնարկելով Զարուհի Փոստանջյանին, ով իր խոսքում նշեց, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ քվեարկողները դավաճաններ են, ասաց. «Ասեմ` ինչի դավաճան չենք: Ինձ վարձատրում է Հայաստանի քաղաքացին: Բացահայտ պետք է խոսենք, թե ինչ է ստանում ու կորցնում Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելիս: ԵՏՄ անդամ երկրները եթե իրենց ինքնուրույնությունը չեն վախենում կորցնել, մենք ինչո՞ւ ենք վախենում: Թե՞ ձեզ թվում է, որ հանկարծ ընկել են մեր ոտքերը, որ գնանք ԵՏՄ»:

 

Պատգամավորը միաժամանակ նշեց, որ Հայաստանի պատրաստի արտադրանքի 80 տոկոսը սպառվելու է ԵՏՄ շուկայում: «Կոնյակի, խաղողի, խեցգետնի 82 տոկոսը նույնպես սպառվելու է ԵՏՄ շուկայում»,- ասաց նա եւ կոչ արեց Զարուհի Փոստանջյանին` հարգել բարեկամ ժողովրդի` Ռուսաստանի քաղաքական որոշումը, որովհետև Պուտինն իր ժողովրդի կողմից ընտրված և ներկայումս շատ մեծ վարկանիշ ունեցող նախագահ է, բացի այդ` Հայաստանը Ռուսաստանում ունի մեծ սփյուռք, որին բաժին է ընկնում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների 80 տոկոսը:

 

«Դեռ անվտանգության հարցը թողնենք, բայց էսօր գոյատևման հարց կա: Բայց, ԵՏՄ անդամ դառնալով, դա չի նշանակում, թե` այ, աման, ընկանք մեղրի բոչկեն: Լուրջ խնդիրներ կան որ պետք է աշխատել»,- ասաց Վարդան Այվազյանը:

 

Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ ամփոփեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է Հայաստանի տնտեսական, էներգետիկ ու կումունիկացիոն շահերից: «Աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող խնդիր է, որովհետև եթե Հայաստանն ընտրի բաժանարար գծերի քաղաքականություն, դա հարված կլինի Հայաստանին: Մենք այսօր վարում ենք հավասարակշռված քաղաքակականություն, որն անվտանգության ապահովման համար երկարատև երաշխիքներ կտա»,- ասաց նա: