| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի, եկամուտների հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի 5 առանձնատուն, 7 հողամաս, 2 հասարակական նշանակության շինություն, իսկ նրան պատկանող շարժական գույքը մեկն է՝ Nissan Altima 2.5 տեսակի ավտոմեքենա։ Մշակույթի նախարարը 120 միլիոն դրամ էլ փոխառություն է հանձնել (որը սովորաբար ավանդի տեսքով է լինում)։ Պաշտոնը ստանալու օրվա դրությամբ Արմեն Ամիրյանն ունեցել է 12 մլն դրամ եւ 45 հազար ԱՄՆ դոլար։ Մինչ նախարար նշանակվելը նա եկամուտ է ստացել աշխատավարձից՝ մոտ 3 միլիոն դրամ, 526 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացած վճարից, իսկ մեկ այլ տարածք վարձակալությամբ հանձնելով նա ստացել է 135 հազար ԱՄՆ դոլար եկամուտ»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: