|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խոսում են և կառավարական, և մշակութային շրջանակներում: Մեր տեղեկություններով, մի խումբ մտավորականներ իշխանություններին են դիմել նախարարին փոխելու առաջարկով և առաջարկել են նշանակել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին:Վերջինը լավ հարաբերություններ ունի նախագահականի հետ, մի քանի տարի առաջ նրան առաջարկում էին ստանձնել Հանրային հեռուստատեսության տնօրենի պաշտոնը, սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով հսկայական վատնումները, որ թույլ էին տվել նախկին տնօրենները: Այսօր էլ Ամիրյանը, ըստ Հ1-ի մեր աղբյուրների, լարված հարաբերություններ ունի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ: Մի քանի անգամ Ամիրյանը նույնիսկ խնդրել է ազատել իրեն ռադիոյի տնօրենի պաշտոնից և մնացել է զուտ ՀՀ նախագահի խնդրանքով: Ասում են նույնիսկ, որ եթե չլիներ նախագահի հովանավորությունը, Ջաղինյանը վաղուց ազատած կլիներ նրան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։