կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 13:56
Մշակույթ

«Հույս ունեմ` Արմեն Ամիրյանը թույլ չի տա շրջապատել իրեն քծնողներով»

«Հույս ունեմ` Արմեն Ամիրյանը թույլ չի տա շրջապատել իրեն քծնողներով»

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը հույս ունի, որ մշակույթի նախարարի փոփոխությամբ շատ բան կփոխվի, և Ամիրյանը թույլ չի տա շրջապատել իրեն քծնողներով:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մշակույթը պետության հայելին է, և պետք է նայենք` ինչ է անում պետությունը, որ մշակույթը հզորանա:

«Սրանից էն կողմ բան չկա` կա\'մ հիմա պետք է սթափվենք, կա\'մ չգիտեմ` ինչ կլինի: Ես լույս տեսնում եմ, տեսնելն էլ լավ բան է: Փոփոխությունները, կարծում եմ, տեղին էին, միայն վատն այն է, որ մշակույթից հանում են ճարտարապետական կոթողների պահպանման հարցը: Ճիշտ է, մինչ այս նախարարությունը ողորմելի ձևով էր դրանց պահպանումը կատարում, բայց ուզում եմ չառանձնացնեն, ու հիմա վերանայվի ամեն ինչ»,- ասաց Առաքելյանը:

Քանդակագործը նշեց նաև, որ ստացվել էր այնպես, որ իրենց քծնողներին շատ տեղ էին տալիս, և դրա համար էլ երկիրն այս օրին հասավ: