Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ «Աստղիկ» ԲԿ-ում հետազոտել են Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով կալանավորված` ՀՀ նախկին փոխվարչապետ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը Yerkir.am-ին հայտնեց, որ հետազոտության արդյունքները հայտնի կդառնան այսօր:
Նրա խոսքով՝ Շիրխանյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրան երեկ ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել սայլակով:
Հիշեցնենք, որ Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաբանի ահազանգից հետո արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ նոյեմբերի 18-ին հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տիգրան Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Միքայել Նարիմանյանը և գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը: Ըստ կոնսիլիումի արդյունքների՝ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի: Միևնույն ժամանակ, բժիշկներն առաջարկել են կատարել մի շարք լրացուցիչ հետազոտություններ:
Անդրադառնալով դրան` փաստաբանը նշեց. «Սովորաբար բժիշկները հետազոտություն են անում, ապա նոր եզրակացություն տալիս, իսկ այս դեպքում հակառակն են արել, բայց նրանց տված եզրակացություններն «անքննելի են», քանի որ նրանք հանրապետության գլխավոր սրտաբանը կամ անոթաբանն են, սակայն այդ եզրակացությունը ոչ թե ախտորոշում էր, այլ, ըստ էության, կարելի է ասել` վերջնական դատավճիռ»:
Դիտարկամանը, թե ի՞նչ ակնկալիքներ ունի քաղաքացիական հիվանդանոցում արված հետազոտությունից, փաստաբանն ասաց. «Հետազոտող բժիշկները նախապես տեղյակ են եղել, որ Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված կարծիք են հայտնել հանրապետության գլխավոր սրտաբանը կամ նյարդաբանը, ուստի հավանականությունը մեծ է, որ նրանք եզրակացության մեջ գրեն նույն այդ բժիշկների կարծիքները»:
Ի դեպ, Ալումյանն ասաց, որ Շիրխանյանի հետազոտությունն այն եզակի դեպքերից է, որ պետպատվերի շրջանակներում է արվել, մինչդեռ` մինչ այդ ՔԿՀ-ից ասում էին, թե հնարավոր չէ: