|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոսկվան իրավունք ունի իր տարածքում անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ ի պատասխան այնպիսի ագրեսիվ բլոկի էքսպանսիայի, ինչպիսին ՆԱՏՕ-ն է: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանն անում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ՆԱՏՕ-ի` իր սահմանների ուղղությամբ էքսպանսիայի ֆոնին ապահովի իր անվտանգությունը: ՆԱՏՕ-ն իսկապես ագրեսիվ բլոկ է. դրա համար Ռուսաստանը անում է ամեն բան: Տվյալ դեպքում, իհարկե, Ռուսաստանն իր ամբողջ տարածքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ինքնիշխան բոլոր իրավունքներն ունի»,- ասել է նա:
Պեսկովը մեկնաբանել է արեւմտյան ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ Կալինինգրադում նոր հրթիռային համալիրների տեղակայումն Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնման պատասխանն է: