Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն Ազգային ժողովի երկու համարանիշներ ունի: Մեկը՝ 045 ՕՕ 01, կրում է նրան սպասարկող ԲՄՎ ավտոմեքենան, երկրորդը՝ 045 ՕՕ 11, նրան ուղեկցող այսպես կոչված «յաշիկ» մեքենան:
Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ մեր զրույցում ասաց, թե տեղյակ չէ, որ ԱԺ-ն Մ. Գրիգորյանին երկու պետհամարանիշ է տրամադրել: Սա նշանակում է, որ Գրիգորյանին այդ երկրորդ համարը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն է տվել, Գ. Սահակյանը պարզապես այն ետ չի վերցրել: Գ. Սահակյանը նաև համաձայնեց, որ երկրորդ համարը Մ. Գրիգորյանին «չի հասնում», սակայն չասաց, որ այն ետ կվերցնի: Նշենք, որ ԱԺ-ն յուրաքանչյուր պատգամավորի պետք է ընդամենը մեկ պետհամարանիշ տրամադրի, մինչդեռ տարիներ շարունակ ԱԺ տարբեր պատգամավորներ ու պաշտոնյաներ իրենց հարազատների՝ աղջիկների, տղաների և այլոց համար նույնպես կարողացել են նման համարներ ձեռք բերել, ինչը անթույլատրելի է:
Մ. Գրիգորյանը նաև այն եզակի պատգամավորներից է, որը ԱԺ տարածք է մտնում իր մեքենայով, ինչը կրկին նրան «չի հասնում», և ինչի իրավունքը նա կրկին Հ. Աբրահամյանից է ստացել:«Որպես գեներալ, որպես պատերազմին մասնակցած ու նաև այլ խնդիրների պատճառով թույլատրել ենք, որ մտնի ներս», - ասաց Գ. Սահակյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։