Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթեւեկում է օպերատիվ համարանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է Քոչարյանին խորհրդարան աշխատանքի գալիս ինչ-որ կասկածելի խառը համարանիշի համարանիշներով ԱԺ ծառայողական ավտոմեքնայով: Դրանք ամենևին ԱԺ բալանսում գտնվող համարանիշներ չեն. պարզվեց՝ այլ ուժայիններին են պատկանում:
Պարզվում է՝ այն օպերատիվ պետհամարանիշ է, որը ենթադրում է անխափան երթեւեկություն, այսինքն՝ վարորդը կարող է ավտոմեքենան արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքով կանգնել եւ այլն, բայց չտուգանվել, քանի որ տեսախցիկներն օպերատիվ պետհամարանիշների խախտումները չեն գրանցում, այլ դրանք հիմնավորում են իբրեւ ծառայողական անհրաժեշտություն:
Ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանն իրեն արտոնյալի կարգավիճակ է վերապահել, հատուկ պետհամարանիշով մեքենայով է շրջում, որպեսզի պատասխանատվության չենթարկվի: Ի դեպ, պատգամավորին օպերատիվ համարանիշ ունենալու իրավունք տրված չէ. այն ունենալու իրավունք ունեն միայն օպերատիվ աշխատողները՝ ոստիկաններ, քննիչներ, ԱԱԾ աշխատակիցներ եւ այլն:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ով է տրամադրել օպերատիվ պետհամարանիշները իրեն, սակայն պատգամավորը հերքեց «անհերքելին»՝ ասելով, թե չունի օպերատիվ համարանիշ:
Հիշեցնենք, որ նախկինում, երբ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, կամ այլ օդիոզ դեմքեր ՊՆ համարանիշներով էին շրջում, Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխական թիմը կոկորդ էին պատռում, թե արտոնյալներ չպիտի լինեն: Հիմա հարց՝ ո՞վ, ինչո՞ւ եւ ո՞ւմ միջնորդությամբ է Անդրանիկ Քոչարյանին «չնկարվող» համարներ տրամադրել: «Ժողովուրդ» օրաթերթը սա պարզելու համար գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն, որտեղից դեռ չեն պատասխանել մեր հարցմանը: Ոստիկանության պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք, միայն հավելենք, որ որեւէ օրենքով նախատեսված չէ, որ պատգամավորը կարող է օպերատիվ համարանիշներ ունենալ. դա օրինախախտում է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներից էլի կան մի քանիսը, որոնք երթեւեկում են օպերատիվ համարանիշներով. նրանց կանդրադառնանք առաջիկայում»:
Ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում