|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Նոյեմբերի 21-ին, ժամը 14.10-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Գնիշիկ հատվածի 12-13-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Եղեգնաձոր-Գնիշիկ հատվածի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում ճանապարհահատվածի 2-3 մ լայնությամբ և 100 մ երկարությամբ, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Փրկարարները մանր քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից, ևս 4 քար (մոտ 150 կգ) հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինարարական բաժնի, «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի, ԲՊ և ԱՀՎԿ վարչության պետերին, ՃԿԱԿ-ում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին, ոստկանության և ՃՈ աշխատակիցներին: