Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի փողոցի 32ա և 32բ շենքերը գազ չունեն: Բնակիչներից Գարիկ Ավետիսյանը Yerkir.am –ի հետ զրույցում դժգոհեց, որ արդեն 10 տարի է` ապրում է այդ շենքում, եւ գազ չունեն: Խմբագրություն դիմած քաղաքացին պատմեց, որ զանգահարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, որպեսզի ճշտի` ո՞րն է պատճառը, որ շենքն այդպես էլ չի գազիֆիկացվում, բայց այդպես էլ պատասխան չի կարողացել ստանալ:
«Մենք ընդամենը ուզում ենք, որ մեր շենքերն էլ գազիֆիկացվեն, արդեն ձմեռ է, և դա պարզապես անհրաժեշտություն է»,- դժգոհեց քաղաքացին:
Գարիկը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք երբևէ բողոքի ակցիա չեն արել, ընդամենը ստորագրահավաք են կազմակերպել և դիմել «Գազպրոմ Արմենիա», բայց արդյունք չի եղել:
Yerkir.am-ն այս հարցի կապակցությամբ գրավոր հարցմամբ դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Մեր հարցմանն ի պատասխան` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից պատասխանել են. « «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2016 թվականի, ինչպես նաև առաջիկա տարիների ներդրումային ծրագրերով Երևան քաղաքում գազաֆիկացման աշխատանքներ նախատեսված չեն: Գազաֆիկացման աշխատանքները կարող են իրականացվել այլ նախաձեռնողի (նախաձեռնողների խմբի) ֆինանսավորմամբ: Այլ նախաձեռնողի (նախաձեռնողների խմբի) կողմից շինարարական աշխատանքների իրականացման դեպքում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պատրաստակամ է ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական և մասնագիտական աջակցություն»: