Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի` արդեն նախկին թեկնածու Արամ Հարությունյանը, անդրադառնալով Պարույր Հայրիկյանի այն նախնական հայտարարությանը, որ իր վրա կրակողն ունեցել է սլավոնական արտաքին, համարում է, որ վերջինս պետք է հիմա ներողություն խնդրի՝ բացահայտման հետքն այլ ուղղությամբ տանելու համար:
Արամ Հարությունյանի կարծիքով` Հայրիկյանն ինքն էլ չգիտի՝ դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ. դեգերումների մեջ են, դիրքերն էլ` պարտված: «Հիմա ինչ ասում են, իրենք իրենց հակասում են»,- հայտարարեց նա:
Ըստ Հարությունյանի` եթե մինչեւ մահափորձը երկրորդ հորիզոնականը նախատեսված էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար, ապա մահափորձից հետո՝ մի կարճ շրջան աճեց Հայրիկյանի վարկանիշը, եւ թվում էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանին երկրորդ տեղ տալու սցենարը խափանվել է, բայց հետո, որքան Հայրիկյանը շատ խոսեց, այնքան իրեն ավելի վնասեց:
Նախագահի նախկին թեկնածուն Հայրիկյանի ասածներն անտրամաբանական է համարում: Նա համոզված է, որ այս փուլում միասնական թեկնածուի մասին խոսում է նա, ով ուզում է «ուխոդ անել»: Հարությունյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ «տղերքը հիմա կռիվ են տալիս երկրորդ տեղի համար», թե ինչ կանեն՝ կպարզվի շատ կարժ ժամանակ անց: