կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-08 15:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան երկար պահեն Քոչարյանին անազատության մեջ, այնքան շուտ են հեռանալու իշխանությունից․ Աղվան Վարդանյան

Պարոն Քոչարյանի գործով վաղուց արդեն ակնհայտ է և միայն եզակի անհասկացողների համար պարզ է, որ արդարադատություն չի իրականացվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը, որը միացել է դատարանի բակում Քոչարյանի ազատությունը պահանջողներին։

Ակնհայտ է, որ սա երկարաձգելու կամ ինչ-որ լուծում գտնելու իրենց համար հնարավորություն էր՝ ասաց նա։

Աղվան Վարդանյանը դատարանից ակնկալիք չունի․ «Որքան երկար փորձեն պահել պարոն Քոչարյանին անազատության մեջ, այնքան շուտ են նրանք հեռանալու իշխանությունից»։

Նախկին պատգամավորը խոսեց նաև ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։

«Ընդամենը 2 տարվա ամփոփում էր եւ շնորհավորանք՝ վարչապետ պարոն Փաշինյանին՝ 2 տարի առաջ այս օրը վարչապետ նշանակվելու առթիվ»,-ասաց Աղվան Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։