|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին` մասնավորապես Կոշտ թափոնների կառավարման, Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրերին, ինչպես նաև Սեյսմիկ ապահովության բարելավման ծրագրին վերաբերող հարցեր:
Համայնքներում առաջնային կառուցապատման աշխատանքների կազմակերպման համատեքստում կարևորվել է «Կայուն քաղաքաշինական զարգացման ներդրումային ծրագրի» իրականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ չորս համայնքների (Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և Ջերմուկ) քաղաքային զարգացման ծրագրերին: Նախարար Դավիթ Լոքյանն առաջարկել է ծրագրի մեջ ընդգրկել ևս չորս քաղաքային համայնքներ, մասնավորապես` Էջմիածին, Արտաշատ, Աշտարակ, Ստեփանավան կամ Կապան համայնքները: ԱԶԲ-ն համաձայնություն է հայտնել այդ համայնքներում ևս սկսել ուսումնասիրություններ դրամաշնորհային միջոցներով:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն