|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանին և Արցախի ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանին:
Ողջունելով հյուրերին` նախարարը հետաքրքրվել է հիմնադրամի կողմից իրականացված նախագծերով: Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենը նախարարին ներկայացրել է 2014թ. աշխարհի տարբեր երկրներից ժամանած աշակերտների առջև իր դռները բացած UWC Դիլիջան քոլեջի ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների վերաբերյալ և նշել, որ «UWC Դիլիջան քոլեջի հիմնումը խթան է հանդիսացել Դիլիջան քաղաքի զարգացման նոր նախաձեռնությունների համար, որի շրջանակներում էլ մեկնարկեց Դիլիջանի զարգացման ծրագիրը: Նախարարին ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղությունները և նպատակը, այն է` քաղաքը մշակութային, կրթական եւ առողջարանային կարեւոր հանգույց դարձնելը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Տաթևի վերածնունդ» նախագծին` իր բաղադրիչներով, և այլ ենթակառուցվածքային ծրագրերի, որոնք հիմնադրամն իրականացնում է երկրի տարածքում: