կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-16 09:38
Քաղաքական

Կադրային փոփոխություններ` տրանսպորտի նախարարությունում. «Հրապարակ»

Կադրային փոփոխություններ` տրանսպորտի նախարարությունում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Մեր տեղեկություններով՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախկին տնօրեն, ժամանակին «Հայփոստում» գլխավոր տնօրեն աշխատած Արման Խաչատրյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի գլխավոր խորհրդական է նշանակվել։ Ազգային մրցունակության հիմնադրամից դուրս գալուց հետո նա նշանակվել էր վարչապետի խորհրդական, սակայն Կարեն Կարապետյանը որոշեց ազատվել Հովիկ Աբրահամյանի նշանակած խորհրդականից։ Բայց, ըստ ամենայնի, Խաչատրյանին չէին կարող անգործ թողնել, գործուղեցին տրանսպորտի նախարարություն։ Նոր նախարարը նաև նոր օգնական է բերել՝ Արմեն Արզաքանցյանը, որը հայտնի գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբորորդին է։ Վերջինիս 2008 թվականին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում, քանի որ ընդունվել էր Օքսֆորդի Բելլերբիս քոլեջի առկա ուսուցման համակարգ, որտեղ ուսանելու էր մինչև 2010 թվականի հունիսի 18-ը։ Այլ խոշոր կադրային փոփոխություն առայժմ չի արվել, մի քանի խորհրդականներ էլ փոխել են իրենց օգնականներին, մամուլի խոսնակի պաշտոնին նշանակվել է խոսնակի ԺՊ Անահիտ Առաքելյանը։ Ի դեպ, ասում են՝ Վահան Մարտիրոսյանը նեղվում է մամուլի հրապարակումներից, աշխատակազմի ղեկավարին, տեղակալներին հատուկ հրահանգել է՝ ինչ անում եք, լուռ արեք, առանց մամուլի աղմուկի»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։