կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-09 09:33
Քաղաքական

Կադրային փոփոխություններ` դատախազությունում. «Հրապարակ»

Կադրային փոփոխություններ` դատախազությունում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է կադրային փոփոխությունները։ Նա նշանակումներ է արել՝ արարողակարգի պետի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, կադրերի բաժնի պետի, ֆինանսատնտեսական բաժնի պետի պաշտոններում նշանակել է ժամանակավոր պաշտոնակատարներ, մրցույթներ հայտարարել, սակայն պարզ է, որ ԺՊ-ները հետագայում կհաստատվեն։ Աշխատակազմի ղեկավարի տեղակալի ԺՊ է նշանակվել Համլետ Լյուդվիգի Գրիգորյանը, արարողակարգի վարչության պետի ԺՊ՝ Հովհաննես Սոկրատի Կարապետյանը, աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետի ԺՊ՝ Սուրիկ Անուշավանի Պարսամյանը և այլն։ Բոլորը համակարգից են, մի քանիսը՝ Քննչական կոմիտեից, մյուսները դատախազության նախկին աշխատակիցներ են, որոնց ժամանակին ազատել էր Գևորգ Կոստանյանը։ Այժմ դատախազությունում թափուր են 2 վարչության և 2 բաժնի պետի պաշտոններ՝ գնումների և նյութատեխնիկական ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման, հանրային կապերի և ներքին աուդիտի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։