կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-22 12:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացեք սուրճ խմեք նախորդ խորհրդարանի՝ ձեր գործընկերների հետ. հերթական վիճաբանությունը ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ հերթական նիստի ժամանակ քվեարկության էր դրված  2018 թ. սեպտեմբերիս սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամներին սահմանափակելու հարցը:

Գրանցված 114 պատգամավորից չքվեարկեց 73 պատգամավոր, իսկ 39 կողմ և 2 դեմ ձայները չբավարարեցին օրենքի ընդունման  համար:

Դրանից հետո ելույթ ունեցավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով դիմելով ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին, նշեց, որ այն քաղաքական կամքը, որի մասին խոսում էր ԱԺ նախագահը, այս գործողությամբ (չքվեարկելու՝ խմբ.) ցուցադրեց, որ իշխող խմբակցությունը չունի քաղաքական կամք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման համար:

«Այսօր՝ հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական մակարդակում նման  հետընթաց է արձանագրվում: Սա ցույց է տալիս, որ դուք վախենում եք ուսումնասիրել քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերը և Երևանի ավագանին է որոշում, թե խորհրդարանն ինչ անի. սրանից էն կողմ էլ ինչ խայտառակություն պետք է լինի ո՞ր», - հայտարարեց Մարուքյանը:

Մարուքյանին արձագանքեց պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ով կոչ արեց ԼՀԿ խմբակցության ղեկավարին կոռեկտ լինել. «Եթե կարոտում եք նախորդ խորհրդարանին, կարող եք գնալ, ձեր նախկին գործընկերների հետ սուրճ խմել», - հակադարձեց Ռուբինյանը:

«Ձեր արածը կոռեկտ չէ», - հայտարարեց Միրզոյանը՝ նախազգուշացում հայտարարելով Մարուքյանին: