Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 1-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի միջպետական Մ-4 ավտոճանապարհին` Երևան-Աբովյան հատվածում` Աբովյան քաղաքի 1-ին շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԲՄՎ» մակնիշի 35 TՕ 731 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1990 թ. ծնված Ա. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին կայանված «Հոնդա» մակնիշի 34 AD 624 պետհամարանիշի (վարորդ` 1985 թ. ծնված Ս. Զ) ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ. Մ.-ը (վարորդ` 1985 թ. ծնված) հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: