|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը զենք արտադրողներին կոչ է արել «կանգ առնել», քանի որ պատերազմը «խլում է հայրենիքի զավակներին», հայտնել է Reuters-ը։
Հանգուցյալների հիշատակի օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցել Հռոմի ֆրանսիական զինվորական գերեզմանատանը, որտեղ ամփոփված են Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված շուրջ 1900 ֆրանսիացիի եւ մարոկացի զինվորների աճյունները։
Հռոմի պապը, ով ամեն տարի Հիշատակի օրը այցելում է գերեզմանատուն, սպիտակ վարդեր է դրել եւ աղոթել շիրիմների մոտ:
«Այս գերեզմանները ուղերձ են աշխարհին: Կա՛նգ առեք, զենք արտադրողներ, կա՛նգ առեք»: - ասել է նա:
Հռոմի պապը բազմիցս կոչ է արել զինաթափվել եւ հայտարարել է, որ միջուկային զենքը պետք է արգելվի, քանի որ դրանք նույնիսկ զսպման նպատակով պահելը արդարացված չէ: