|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Միշել և Բարաք Օբամաները Սպիտակ տանն ընդունել են երկրի արդեն նոր նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանյային:
Ըստ Dailymail-ի՝ հանդիպումը Օբամաների հետ միջազգային մամուլում մեծ արձագանքի է արժանացել ոչ միայն առաջին տիկինների կրած զգեստների, այլ նաև նրանց` փակ դռների հետևում կայացած հանդիպման պատճառով, մինչդեռ նրանց ամուսինները բաց են զրուցել:
Մելանյա Թրամփը Սպիտակ տուն է գնացել` սև հագած, ինչը համացանցի մի շարք օգտատերերի կողմից բացասաբար է ընդունվել: Մելանյայի սև զգեստը, վերարկուն և կոշիկները համացանցի մի շարք օգտատերերի ստիպել են մտածել՝ «մի՞թե գնում է հուղարկավորության»:
Իսկ Միշելի մանուշակագույն զգեստը մեկնաբանվել է որպես «Քլինթոնին նմանվելու փորձ»: Այն շատերին հիշեցրել է Հիլարի Քլիթոնի տեսքը ընտրություններից հետո նրա առաջին ելույթի ժամանակ։
Համացանցի մի շարք օգտատերեր, սակայն, հիացել են առաջին տիկնանց արտաքին տեսքով՝ գնահատելով նրանց «չափազանց ներկայանալի»:





