Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի Twitter-յան էջում այնպիսի վրիպակ է տեղ գտել, որը վայրկյանների ընթացքում տարածվել է համացանցում և դարձել քննադատության լուրջ առարկա:
Ըստ Haberler-ի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի Twitter-յան էջը ղեկավարվում է իրավասու անձանց կողմից, ինչի մասին տեղեկացվում է. «Սույն հաշիվը ղեկավարվում է իրավասու անձանց կողմից: Էջում տեղ գտած գրառումները պատկանում են առաջին տիկնոջը` ՄՕ»: ՄՕ-ն Միշել Օբամայի անվան և ազգանվան առաջին տառերն են, այդ հապավումը համացանցում նա օգտագործում է որպես ստորագրություն:
Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, ևս Twitter-յան հաշիվ է բացել և հետևել Միշել Օբամայի օրինակին: Էմինե Էրդողանի էջի ղեկավարները, գուցե չնկատելով ՄՕ ստորագրությունը կամ չհասկանալով դրա իմաստը, նույն գրությունը տեղադրել են նրա էջում: Այսինքն՝ Էմինե Էրդողան` ԷԷ-ի փոխարեն՝ ՄՕ:
Թուրքակական կայքերը նշում են, որ դեռևս պարզ չէ՝ էջն իսկապե՞ս Էմինե Էրդողանինն է, թե՞ ոչ: