|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայկական ժամանակ» թերը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կուսակցության համագումարի անցկացման ժամկետը պայմանավորված է նաեւ Գագիկ Ծառուկյանի որոշման հետ՝ վերադառնալո՞ւ է նա ակտիվ քաղաքականություն, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ պատասխանելով քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցին՝ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե իրեն շատ խնդրեն, կբացի փակած գիրքը:
Մեր այն հարցին, թե ո՞վ պետք է Ծառուկյանին խնդրի, Լ. Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ ժողովուրդը չէ, իշխանական համակարգը: Ժողովուրդը երբեք չի կարող խնդրել, ժողովուրդը որոշում է, պահանջում, պարտադրում է: Նա նկատի է ունեցել այն մարդկանց, որոնք երկիրը բերեցին այս օրին, ինչը կարող է համաժողովրդական դժգոհության ալիք բարձրացնել»: Իսկ եթե իշխանությունները չխնդրե՞ն Ծառուկյանին:
«Չխնդրեն, կարող է մնան ալիքի տակ: Բոլորը պարտավոր են ժողովրդի պահանջին անսալ ու ենթարկվել, այդ թվում նաեւ՝ Գագիկ Ծառուկյանը»,- պատասխանեց Լյովա Խաչատրյանը: Իսկ թե իշխանությունները Ծառուկյանին ինչպես կխնդրեն վերադառնալ քաղաքականություն՝ թաքուն, թե հրապարակավ, պատգամավորի խոսքերով՝ արդեն էական չէ, ձեւերը տարբեր են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում