|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հանրահավաքի ժամանակ հանրության պահանջը և պատվերը հետևյալն էր` եկել էին հանրահավաք, իմ հաշվարկով` 25 հազար մարդ կար, իսկ դա նշանակում է, որ այդքան մարդ համաձայն է քեզ հետ միասին խնդիրներ լուծել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ի՞նչ պատվեր տվեց ընդդիմությանը վերջին հանրահավաքին եկած հանրությունը: Ավելի վաղ Yerkir.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանն ասել էր, որ հանրահավաքի ժամանակ պարզելու են, թե ինչ պատվեր է տալու հանրությունը ընդդիմությանը:
Արամ Մանուկյանի խոսքով` ընդդիմության ցանկությունն է` ավելի ընդարձակվել և խնդիրները լուծել ավելի լայն խմբով ու լայն քաղաքական-քաղաքացիական դաշտով: Հանրահավաքի ժամանակ շատ հստակ էր առաջարկը քաղաքական ու քաղաքացիական խմբերին, այն է` ձևավորել միասնական ֆորմատ:
«Հիմա մենք կսպասենք, կտեսնենք, թե ինչպիսին է արձագանքը քաղաքական ուժերի հանդեպ, որից հետո, դրական արձագանքի դեպքում, կշարունակենք այդ ֆորմատով, բացասականի դեպքում` առայժմ չգիտեմ»,- ասաց Արամ Մանուկյանը:
Հարցին` Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե ինչո՞վ է Գագիկ Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից, արդյո՞ք մեսիջ էր այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ ընդդիմության առաջնորդ, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ բացարձակ նման մեսիջ չկար Լևոն տեր-Պետրոսյանի ելույթում: Նա նշեց, որ ՀԱԿ առաջնորդի ելույթում քաղաքական ուժերին ուղղված հիմնական մեսիջը համախմբվելու և համատեղ աշխատելու կոչ էր: