Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի հետ: ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Շարժայի կառավարիչ շեյխի անձնական մեծ ներդրումը մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերություններն ու փոխգործակցությունը խորացնելու գործում:
Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ է նշել, մասնավորապես, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի անմիջական աջակցությամբ Հաղարծինի վանական համալիրի հիմնովին վերանորոգումն ու համալիրին կից վանատան կառուցումը, ընդգծելով, որ տարիներ առաջ շեյխի Հայաստան կատարած այցելությունն իր նշանակալի հետքն է թողել երկու երկրների հարաբերություններում, և վերոնշյալ օրինակելի ու աստվածահաճո քայլը միջկրոնական երկխոսության և հանդուրժողականության լավագույն դրսևորում էր:
Նախագահը գնահատելի է համարել նաև Շարժայում Հայաստանի առևտրատնտեսական կենտրոն բացելու գործում շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի ունեցած անմիջական դերակատարությունը և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու հետագա խորացման տեսանկյունից առանձնակի կարևորել է այդ քայլը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ կենտրոնն իր առավել ակտիվ գործունեությամբ կնպաստի երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև հաստատված ուղիղ ավիաչվերթերից առաջինը Շարժա-Երևան-Շարժա երթուղին էր, որի ներկայիս պարբերականությունը խոսուն կերպով վկայում է փոխադարձ հետաքրքրության մեծացման մասին:
Շարժայի կառավարիչ շեյխի հետ հանդիպմանը Հանրապետության Նախագահը խոսել է նաև ԱՄԷ ներդրումային և զարգացման տարբեր հիմնադրամների հետ հարաբերություններն ակտիվացնելու Հայաստանի ցանկության մասին, որի իրագործման նպատակով արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռքբերվել այցի շրջանակներում: