|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Դուբայում 13-րդ անգամ մեկնարկեց շախմատի Շեյխի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է 168 շախմատիստ:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջին տուրում հաղթանակ տոնեցին Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրեասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը, Գևորգ Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը:
Իսկ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանն իր պարտիան ավարտեց ոչ ոքի: Մինչ այս մրցաշարը հայ գրոսմայստերները երեք անգամ նվաճել են մրցաշարի գլխավոր մրցանակը` 1999-Վլադիմիր Հակոբյան, 2001-Կարեն Ասրյան և 2009-Տիգրան Քոթանջյան: