Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հունիսի 27-ին հանդիպել է Շեյխ Ֆահիմ բին Սուլնան ալ Քասիմիի (Sheikh Fahin bin Sultan Al-Qasimi) գլխավորած Շարժայի կառավարական պատվիրակությանը։ Շարժայի էմիրության կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ բին Սուլնան ալ Քասիմիի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Շարժայի կառավարության հետ կապերի վարչության պետ Շեյխ Մաջիդ ալ Քասիմին (Sheikh Majid Al-Qasimi) և Միջազգային հարաբերությունների և հետազոտությունների բաժնի ներկայացուցիչ Ալի ալ Քիթբին (Ali Al-Kitbi):
Ողջունելով հյուրերին՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տարբեր ոլորտներում դինամիկ կերպով աճող փոխադարձ հետաքրքրությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք ակտիվ փոխայցելությունների կարևորությանը՝ հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացման համատեքստում։ Մասնավորապես ընդգծվել է ՀՀ նախագահի՝ ԱՄԷ կատարած այցը, ինչպես նաև հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը Երևանում։
Անդրադառնալով հատկապես Շարժայի հետ համագործակցությանը՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայկական կողմը մշտապես երախտապարտ կլինի Շարժայի Էմիրության կառավարիչ Շեյխ Ֆահիմ բին Սուլնան ալ Քասիմիին՝ Հաղարծնի վանքի վերանորոգմանն օժանդակելու համար, և այս փաստն իրականում երկու բարեկամ ժողովուրդների համագործակցության ամուր հիմքերից մեկն է։
Զրուցակիցները նշել են, որ Էմիրությունների, և, մասնավորապես, Շարժայի հետ բազում ուղղություններով առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ։ Փոխադարձ հետաքրքրություն կարող է ներկայացնել համագործակցության խորացումը զբոսաշրջության, գյուղատնտեսության և պարենային անվտանգության, մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում։
Խոսելով զբոսաշրջային ոլորտում համագործակցության մասին՝ Վահագն Մելիքյանը կարևորել է Շարժայից Երևան ուղիղ չվերթի առկայությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և ընդունելության համար՝ Շեյխ Ֆահիմ բին Սուլնան ալ Քասիմին վստահեցրել է, որ այս այցը միայն առաջինն է նախատեսվող բազմաթիվ այցելությունների շարքում, որոնց նպատակն է Շարժայի էմիրության և Հայաստանի միջև մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացումը։