Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և հարակից այլ օրենքների նախագծի վերաբերյալ խորհրդարանան լսումների ընթացքում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համառոտ ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները: Նրա խոսքով՝ ավելացվել են ՄԻՊ աշխատակազմի երաշխիքները և մարդու իրավունքների պաշտպանին դիմելու հնարավորություն է ստեղծվել նաև ՀԿ-ների համար:
«Արգելք է նախատեսված` ՄԻՊ աշխատակցին կամ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամներին հարցաքննության ենթարկելու հետ կապված, կամ, առանց ՄԻՊ-ի թույլտվության, այն հարցերով, որոնք ի հայտ են եկել գործի քննության ընթացքում»,- ասաց Թաթոյանը:
Քննարկմանը ներկա իրավապաշտպան Արթուր Սաքունցը Թաթոյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով նախորդ երեք ՄԻՊ-երի փորձը, որևէ կարգավորող դրույթ նախատեսվա՞ծ է` մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի հետ կապված:
«Դիմումը տալուց հետո լավ կլինի, որ ԱԺ-ն անպայման լսի այդ դիմումի պատճառները, ձևական մոտեցում չցուցաբերվի, որովհետև եթե մարդը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, նրա իրավունքներն առաջինը պետք է պաշտպանված լինեն»,- ասաց իրավապաշտպանը:
Թաթոյանն արձագանքեց, որ այլ կարգավորումներ այդ հարցում նախատեսվում են, սակայն դեռ որևէ հստակ բան չկա, և հարցն ուսումնասիրությունների փուլում է: