կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-03 16:44
Քաղաքական

Փաշինյանն ու հայ գերիները հայկական կողմից համաձայնագրի կատարման երաշխիքներն են․ Էմին Երիցյան

Փաշինյանն ու հայ գերիները հայկական կողմից համաձայնագրի կատարման երաշխիքներն են․ Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այդքան որ գերիների հարցն եք բարձրացնում՝ պարզ չէ՞ թե ինչու է ձգձգվում։

Նույն պատճառով՝ ինչ Փաշինյանի հեռանալն է ուշանում։

Կապիտուլյացիայի համաձայնագրով այդ կետը «ճիշտ» տեղում է։

Փաշինյանն ու հայ գերիները հայկական կողմից համաձայնագրի կատարման երաշխիքներն են։ Գերիները նաև պատանդ են։
Գերիները՝ երաշխիք, Փաշինյանը՝ համաձայնագրի կատարող։

Նայեք ինչ է կատարվում Սյունիքում։ Պետության կողմից սահմանային դիրքերի համար հայկական կողմից չկա բանակցող (սանհմանազատման համար)։ Մեր դիրքերը բավականին առաջ են։ Սյունեցիները հետ չեն քաշվում։

Գերիները չլինեն՝ ճնշման գործիքներ չեն ունենա։
Փաշինյանը չլինի՝ Հայատանում պետական ներքին ճնշում չի լինի դիրքապահների վրա հետ քաշվելու պահանջով։
Պարզ դիվանագիտություն է։ Փաշինյանը հեռանա, նոր բանակցող կունենանք՝ արդյունքում հակառակը կանենք։ Նոր բանակցողը կարող է հայտարարել՝ ոչինչ, ոչ մի կոնտակտ՝ քանի դեռ գերիները չեն փոխանակվել»։