|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին, համագործակցելով համայնքապետերի հետ, կանոնակարգել բազմաբնակարան շենքերում և հարակից գործող գիշերային ակումբների գործունեությունը, անհրաժեշտության դեպքում քննարկել այդ զվարճանքի կետերն այլ տեղեր տեղափոխելու հարցը:
Նա հանձնարարեց ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ, և այդ փոփոխությունները նախատեսել ողջամիտ ժամկետներում:
«Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների և զվարճանքի ակումբների մասին, շատ բողոքներ կան, որ բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում դրանք գործում են և անհանգստություն առաջացնում` բարոյական կերպարի մասով: Այս իսկ պատճառով կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,- ասաց վարչապետը: