կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-10 11:47
Քաղաքական

Հարկատուները կդասակարգվեն

Հարկատուները կդասակարգվեն

Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` ասելով, որ ՊԵԿ ղեկավարը դիմել է առաջարկությամբ, որ դասակարգում են մտցնելու հարկատուների մեջ` օրինապահ հարկատուի կարգավիճակ ստեղծելով:

ՊԵԿ-ը խնդրում է ԿԲ-ին, որ այդ հարցը քննարկի առևտրային բանկերի հետ, և եթե հարկատուն ունի օրինապահ հարկատուի կարգավիճակ, նրան վարկերն արտոնյալ պայմաններով տրվեն:

«Ո՞նց եք կարծում, պարո'ն Ջավադյան, իրագործելի՞ է»,- հարցրեց վարչապետը:

Ջավադյանը պատասխանեց, որ թափանցիկ գործող կազմակերպությունների համար կարող են որոշակի փոփոխություններ անել կանոնակարգերում: «Մենք արդեն իսկ դա կիրառել ենք արտահանող կազմակերպությունների համար, երբ բանկերը լայն հնարավորություններ են ունենում, և վարկերի հասանելիությունը խորանում է: Վստահ եմ, որ, մի քիչ առևտրային բանկերի հետ աշխատելով, թափանցիկ գործող կազմակերպությունների գործունեությունը կխթանի վարկավորումը»,- ասաց նա:

«Ես էլ եմ դրանում վստահ, որովհետև եթե կազմակերպությունը կանխատեսելի է գործում, ապա բանկերի ռիսկերը նվազում են»,- ասաց վարչապետը: