կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 09:06
Տնտեսական

Հայաստանի խոշոր հարկատուները զգալի նվազեցրել են իրենց վճարած հարկերի չափը. «Ժողովուրդ»

Հայաստանի խոշոր հարկատուները զգալի նվազեցրել են իրենց վճարած հարկերի չափը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի խոշոր հարկատուները նախորդ տարվա ընթացքում 2015թ. համեմատ զգալի նվազեցրել են իրենց վճարած հարկերի չափը։ Խոշոր հարկատուների մեջ առաջինը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է, որը 2016թ. ընթացքում 42.3 մլրդ դրամի հարկ է վճարել՝ նախորդ տարվա 42.6 մլրդ դրամի փոխարեն։ 2015թ. երկրորդ տեղում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ 27.5 մլրդ դրամ էր վճարել, մինչդեռ հիմա նրանք 16-րդ տեղում են. նախորդ տարի վճարել են 9.2 մլրդ դրամ։ 2015թ. երրորդ տեղում Ղ-Տելեկոմ ընկերությունն է եղել, վճարել էին 18.6 մլրդ դրամ, մինչդեռ 2016թ. հայտնվել են 8-րդ տեղում՝12.8 մլրդ դրամ հարկ են վճարել։ Ինչ վերաբերում է անցած տարվա առաջին եռյակին, ապա «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը հաջորդում է «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական ձեռնարկությունը, որ վճարել է 22.5 մլրդ դրամ(2015թ. 13.6 մլրդ դրամի փոխարեն), իսկ երրորդ տեղում ՀԷՑ-ն է. նրանք էլ վճարել էին 17.2 մլրդ դրամ (16,4 մլրդ դրամի փոխարեն)»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։