կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 21:32
Տնտեսական

Գազպրոմ Արմենիա, Ակվիլոն թրեյդ. ովքեր են 10 խոշոր հարկատուները

Գազպրոմ Արմենիա, Ակվիլոն թրեյդ. ովքեր են 10 խոշոր հարկատուները

ՊԵԿ-ը հրապարակել է 2020 թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների մասին տեղեկատվություն:

Առաջին տասը խոշոր հարկատուների ցանկը և մուծած հարկերը ներկայացնում ենք ստորև.

1 . «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ - 17.773.025 դրամ

2 . «Գրանդ տոբակո» ՍՊԸ – 15.323.439 դրամ

3. «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ - 5.378.851 դրամ

4. «Սիփիէս օիլ» ՍՊԸ - 4.341.572 դրամ

5 . ՄՏՍ Հայաստան – 3.895.982 դրամ

6. Զանգեզուրի ՊՄՁ – 3.479.534 դրամ

7. «Ֆիլիպ մորիս Արմենիա» ՍՊԸ – 3.462.060 դրամ

8. Հայսատանի էլեկտրական ցանցեր – 3.383.245 դրամ

9. «Ֆլեշ» ՍՊԸ– 3.179.923

10. «Ակվիլոն թրեյդ» ՓԲԸ – 2.972.097 դրամ

Ավելի վաղ Yerkir.amտեղեկացրել էր, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ: