|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի զարգացման հիմնադրամը հայաստանյան յոթ ընկերությունների հետ համատեղ առաջին անգամ ներկայացնում են Հայաստանը հունվարի 19-22-ը Մոսկվայում տեղի ունեցող «MOSSHOES-2016» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:
Ցուցահանդեսին մասնակցում են կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող ավելի քան 500 առաջատար ընկերթյուններ շուրջ 30 երկրներից, իսկ ցուցահանդեսի միջին այցելությունը կազմում է 10-12 հազար մարդ, որը հիմնականում կազմված է մասնագետներից, առևտրային ցանցերի ներկայացուցիչներից ու մեծածախ գնորդներից:
Արևելյան Եվրոպայի խոշորագույն մասնագիտացված այս ցուցահանդեսում իրենց արտադրանքը ներկայացնում են կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող հայաստանյան «Զեննի», «Էլեն 93», «Արմո Գրուպ», «Մաքսոլ», «Բաբիննի», «Բենիտո» ընկերությունները և ԱՁ «Արմեն Սրապյանը»:
Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է կազմակերպվել նաև հատուկ գործարար ծրագիր, որը մասնակիցներին հնարավորություն կտա ստանալ մասնագիտական աջակցություն և ընդլայնել արտահանման հնարավորությունները:
«Եթե դիտարկենք ցուցահանդեսի մասնակիցների աշխարհագրությունը, շուկայի ընդգրկումը, ապա վստահաբար կարելի է ասել, որ այն շատ արդյունավետ հարթակ է հայկական արտադրողների և մեծածախ գնորդ- կազմակերպությունների համար գործնական պայմանավորվածությունների ձեռքբերման, արտահանման հնարավորթյուների դիվերսիֆիկացման և նոր պայմանագրերի կնքման համար:
Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել է արտահանման խթանման, մեր արտադրանքի ճանաչելիության բարձրացման և ամրապնդման նպատակով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն