կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-07 15:41
Քաղաքական

Պետությունը փայատեր է ցանկացած բիզնեսում. ՊԵԿ նախագահ

Պետությունը փայատեր է ցանկացած բիզնեսում. ՊԵԿ նախագահ

Պետությունը փայատեր է ցանկացած բիզնեսում. Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

«Եթե բիզնեսմենը պարկեշտ, առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, պետք է խթանել այդ բիզնեսի զարգացումը, իսկ եթե կլինեն բիզնեսմեններ, որոնք կփորձեն թաքցնել, պայքարելու ենք նաև իրենց դեմ»,- հայտարարեց նա:

Հարությունյանի խոսքով` ինքը ոլորտի բոլոր խնդիրներին տեղյակ է, ժամանակ է հարկավոր, որ ամեն ինչ ճշտի:

Հարցին՝ հսկիչ գների հետ կապված` ինչ լուծում է տեսնում, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Հսկիչ գին» հասկացություն գոյություն չունի, գոյություն ունի մաքսազերծման 2 ձև. եթե կան համապատասխան փաստաթղթեր, այդ փաստաթղթերի հիման վրա կատարվելու է մաքսազերծում, եթե չկան այդ փաստաթղթերը, յուրաքանչյուր ապրանքի անցած գնով մենք պետք է անենք մաքսազերծումը»:

Yerkir.am-ի հարցին՝ ստվերի դեմ պայքարում Ձեր նախորդներն էլ են բազմաթիվ խոստումներ տվել, հիմա երաշխիքը ո՞րն է, որ իսկապես կատարելու եք խոստումները, Հարությունյանը պատասխանեց, որ նախորդների փոխարեն չի կարող խոսել, ապա հավելեց. «Երաշխիքն իմ անձն է, վստահե՛ք և պահանջե՛ք»:

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության գործընթացի ստուգումների մասին հարցին էլ անդրադառնալով` ասաց. «Հետո կպատասխանեմ, ընդամենը 20 օր է, ինչ աշխատում եմ այս պաշտոնում»: