կարևոր
862 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-25 09:40
Քաղաքական

Ինչ հարցեր է քննարկելու այսօր Եպիսկոպոսաց ժողովը․ «Հրապարակ»

Ինչ հարցեր է քննարկելու այսօր Եպիսկոպոսաց ժողովը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշանակված է եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցելու են Հայաստանում գործող բոլոր 20 եպիսկոպոսները: Քննարկելու են մի շարք հարցեր, հատկապես Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, օրակարգում է նաեւ Արշակ Սրբազանի հարցը: Դեռ օրեր առաջ Վեհափառի հրամանով հանձնախումբ է ձևավորվել, որը պետք է քննի Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ տարածվող ասեկոսեները և պարզի` արդյոք գաղտնի նկարահանված տեսանյութերը համապատասխանում են իրականությանը և ինչպես են դրանք պատրաստվել: 

Երեկվանից իշխանական կայքերը հրապարակել են վեհափառին ուղղված հանձնաժողովի անդամների դիմումը, որով նրանք պահանջում են Արշակ սրբազանի ծառայությունը «սառեցնել»` մինչև քննության ավարտը: Նրանք հորդորում են կաթողիկոսին առժամանակ կասեցնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի պաշտոնավարումը բոլոր պաշտոններում և ծառայությունը եկեղեցում:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն այդ տեսանյութերի տարածման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնել, սրբազանն արձագանքել է դրանց, ասելով, որ իր հետ դրանք չեն առնչվում: Այսօր, ըստ ամենայնի, եպիսկոպոսները կքննարկեն նաև վերջին երկու պատարագների թեման, որոնց մասնակցել են նաև թեմերի առաջնորդները և որոնց ժամանակ խախտվել է ՀԱԵ պատարագների անցկացման կարգը: