|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սիլվա Սարգսյանը 10 տարուց ավել է, ինչ Մեղրիի արևաշող հովտում աճած արքայանարինջից չիր է պատրաստում: Նրա և մեղրեցիների պատրաստած չիրը դարձել է ոչ միայն քաղաքի խորհրդանիշ, այլ նաև՝ համեղ և յուրօրինակ բրենդ։
Իր քաղցրությամբ աչքի ընկնող միրգը մինչև չիր դառնալը մշակման մի քանի էտապով է անցնում: Աշնան կեսին արդեն հասած, մեղմ քաղցրության արքայանարինջը հավաքելուց հետո սկսում են չորացման ծեսը։
Ալյուրանման դիմափոշին բնական է, վստահեցնում է Սիլվա Սարգսյանը, մրգի քաղցրության հետևանքով առաջացած:
Մեղրիի չիրը տարբերվում է իր քաղցրությամբ և օգտակարությամբ: Գաղտնիքը միայն այս տեղանքին հատուկ եղանակային պայմանների մեջ է:
Իրացման խնդիրը տարբեր ճանապարհներով են լուծում: Զբոսաշրջիկները նույնպես օգտվում են մեղրահամ բերքից:
Սվետլանա Խաչատրյանի ընտանիքը թեև բնակվում է բազմաբնակարան շենքում, բայց սարի լանջին այգի է հիմնել, արքայանարինջ աճեցրել: Նրանք բերքի իրացման խնդիրը դժվարանում են լուծել:
Մեղրի Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հակառակն է պնդում, իրացման խնդիր չկա համայնքում:
Մանրամասները՝ տեսանյութում: