Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այսօր կալանքների կամ տնային կալանքների մեծ մասը կիրառվում է երկու դեպքում՝ կամ ՀՅԴ-ական են, կամ արցախցի են։ Այս մարդիկ պրոբլեմ ունեն արցախցիների, դաշնակացականների հետ»,- ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով ասուլիսում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը։
Նա նշեց, որ «գործ կարել էլ չգիտեն, ինչը փնթիության ամենավերջին ստադիան է». «Սկզբում տանում են բաժին ու ասում՝ ձեր նկատմամբ իրականացվում է վարչական ձերբակալություն, մեկուկես ժամ հետո քրեականի պետին ցուցում է գալիս՝ վարչարարություն չէ, փոխեք քրեական։ Չեն կողմնորոշվում խուլիգանություն կարե՞ն, ավազակային հարձակո՞ւմ, թե՞ զանգվածային անկարգություն»։
Վահե Եփրիկյանը նշեց, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին քարտ-բլանշ է տալիս. «Ասում է՝ եթե իմ աթոռի համար եք ջարդում, փշրում, սպանում, ինչ ուզում եք արեք»։
Մանրամասն՝ տեսանյութում։