| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Աղբյուրը՝ «Փաստինֆո»
 
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը ողբերգական ավտովթարի օրը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել։ Սա փաստվում է նաև քրեական գործի քննության արդյունքներով։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որն ընդամենը 36 տարեկան էր, ուներ չորս երեխա։ ՆԳՆ-ն հայտնել էր, որ հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։
«Շամշյան»-ը գրել էր, որ մեքենան գլորվել է մոտ 350-400 մ, իսկ Սահակյանին փնտրում էին նախօրեից՝ հունվարի 12-ից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում նշանակվել են եղել մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և այլն։
ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ նախկին պատգամավորի մահվան դեպքի առթիվ նավաձեռնված քրեական վարույթով նշանակված փորձաքննությունների եզրակացության համաձայն պատգամավորը դեպքի օրը որեւէ ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել։