կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-20 17:30
Հասարակություն

Կարգապահական տույժեր` մի շարք ուսհաստատությունների ղեկավարների նկատմամբ

Կարգապահական տույժեր` մի շարք ուսհաստատությունների ղեկավարների նկատմամբ
Հիմք ընդունելով որոշ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2015թ. հունիսի 2-ից մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աուդիտի արդյունքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել` մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Մասնավորապես, «Գյումրու պետական բժշկական քոլեջ» և «Տաշիրի Ա.Խաչատրյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «խիստ նկատողություն»:
 
«Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարան»,  «Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ», «Վարդենիսի Բադեյան պետական քոլեջ», «Վանաձորի Ս.Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ», «Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական ուսումնարան» , «Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց» և «Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «նկատողություն»: Այս մասին ասված է ԿԳՆ հաղորդագրության մեջ: