կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-02 09:34
Հասարակություն

ՃՈ-ում նոր չարաշահումներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

ՃՈ-ում նոր չարաշահումներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

«ՀՀ ճանապարհային ոստիկանությունում նոր չարաշահումներ են հայտնաբերվել։ «Ժողովուրդ»–ը դեռևս հուլիսի 2-ին գրել Էր, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, համաձայնության գալով թանկարժեք մեքենաներ ունեցողների հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վարչական ակտերն իրենց անունով են վերահասցեագրել, որպեսզի տուգանքները չվճարեն։ Սակայն կարճ ժամանակ անց օրինախախտները հայտնաբերվել են։ Ավելին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բացահայտել Է, որ այս գործարքների արդյունքում ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել Է 20 մլն 500 հազար դրամ գույքային վնաս։ Եվ այսպես, «Ժողովուրդ» –ին հայտնի դարձավ, որ այս քրեական գործով հարցաքննվել են ՀՀ ճանապարհային մի շարք ոստիկանապետեր։ Թե ինչպես են նրանք բացատրել իրենց անփութությունն ու անհետևողական գործելաոճը, դեռևս հայտնի չէ»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։