Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարզահամերգային համալիրում հայտնաբերված չարաշահումները կապված են եղել պահակախմբի աշխատակիցների թվի հետ. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Տենդերը շահել են, որ պահակախմբում պետք է 24 հոգի աշխատի, բայց փաստացի 15 հոգի է աշխատում: Ամսական աշխատավարձի տարբերությունը շուրջ 1 մլն դրամի է հասնում, որը վճարվում է իրականում չկատարված գործի համար: Այստեղ ռիսկեր տեսնում ենք»,- նշեց նա:
Ըստ Բաբայանի` կասկածներ կան, որ չարաշահումներ են տեղի ունեցել նաև սահադաշտ այցելած մարդկանց թիվը ցույց տալու հարցում: «Այն մուտքերը, որոնք ցույց են տրվել, իրականությանը չեն համապատասխանում: Վստահաբար, ավելի շատ մարդ է օգտվել սահադաշտից, քան ցույց է տրվել»,- նշեց նա:
Անդրադառնալով Մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի հետ պայմանագիրը չերկարաձգելուն՝ Բաբայանն ասաց, որ պայմանագրի չերկարաձգման մասին Ասատրյանը ծանուցված է եղել դեռևս մայիս ամսից, բայց քանի որ դիմացը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն է եղել, որոշել են 5 ամսով երկարացնել պայմանագրի ժամկետը, և դարձյալ մեկ ամիս առաջ Ասատրյանին տեղեկացվել է, որ նրա հետ պայմանագիրը չի երկարաձգվելու:
Բաբայանը տեղեկացրեց, որ Մարզահամերգային համալիրի տնօրենի համար անցկացվելիք նոր մրցույթը կհայտարարվի հունվարի վերջին, կլինի լայն իրազեկում, որ պոտենցիալ մասնակիցները կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը: