|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Yerkir.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի հաշվեքննիչ պալատի՝ 2020 թվականի պետական բյուջեի հաշվեքննությունների արդյունքում հայտնաբերվել են 801 միլիոն դրամի չափով չարաշահումներ: Դրանց առյուծի բաժինը՝ 781 միլիոն դրամը, կազմում են երեք նախարարություններում հայտնաբերված չարաշահումները:
Օրինակ՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում չարաշահումների չափը 377 միլիոն դրամ է եղել, որից 211 միլիոն դրամի չափով ուռճացված է աշխատավարձի ֆոնդը, 38 միլիոն դրամի չափով տրանսպորտային նյութերի ծախսը չի հիմնավորվում, 32 միլիոն դրամի չափով տեխնիկական անվտանգության ՊՈԱԿ-ը տվել է նախահաշվով չնախատեսված դրամի լրավճար-պարգեւավճարներ։
Հիշեցնենք՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ից 2020 թվականի նոյեմբերի 17-ը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնած Ֆելիքս Ցոլակյանն օրեր առաջ սրտի կաթվածով հոսպիտալացվել էր Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ կատարվել է սրտի անոթների ստենտավորում: