|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառա շրջանում գտնվող հայկական գերեզմանատանը երկարատև դադարից հետո հոգեհանգստի կարգ է կատարվել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական HaberTürk լրատվակայքի տեղեկացմամբ՝ արարողությանը մասնակցելու համար Զառա է ժամանել նաև 38 հոգուց բաղկացած պոլսահայերի մի խումբ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել այդ գերեզմանոցում հանգչող իրենց նախնիներին:
Հոգեհանգստի կարգը մատուցելուց հետո ելույթ է ունեցել հայր Զոհրապ Ջիվանյանը: Նա նշել է, որ գերեզմանոցում վերջին անգամ հուղարկավորություն էր կատարվել 1958թ.: Դրանից հետո այստեղ հոգեհանգստի կարգ այլևս չի կատարվել:
Հիշեցնենք, որ Զառայի հայկական գերեզմանատունը հայտնաբերվել էր մի քանի տարի առաջ՝ Սիվաս այցելած պոլսահայ «ՀայՃար» ճարտարապետների միության ներկայացուցիչների կողմից: Այնուհետև, տեղի գործարար Ֆեթհի Արասի ֆինանսավորմամբ, գերեզմանատան տարածքում վերականգնողական աշխատանքներ են կատարվել: