|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Ապրիլի 8-ին Թեհրանի առաջնորդանիստ Սբ Սարգիս, Սբ Թարգմանչաց, Սբ Գրիգոր Լուսավորիչ, Սբ Վարդանանց և Սբ Աստվածածին եկեղեցիներում առավոտյան պատարագից հետո տեղի է ունեցել հոգեհանգստի հատուկ արարողություն` ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ընկած զինվորների և խաղաղ բնակիչների հոգիների խաղաղության համար. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը ներկա են գտնվել Սբ Թարգմանչաց և Սբ Սարգիս եկեղեցիներում կայացած արարողություններին:
Սբ Թարգմանչաց եկեղեցում ՀՀ դեսպանը հանդիպել է իրանահայ համայնքի ներկայացուցիչներին, խոսվել է ղարաբաղաադրբեջանական շփման գծին տիրող վիճակի և Արցախին Իրանի հայ համայնքի աջակցության հարցերի մասին:
Իրանահայ համայնքը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին այս դժվար պահին: Եկեղեցիներում արարողություններին զուգահեռ տեղի են ունեցել ստորագրահավաք և ինքնաբուխ նվիրատվություն ժողովրդի կողմից, որը դեռ շարունակվում է: