Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2023 թվականի ընթացքում մեկը մյուսի հետեւից դատական հայցեր է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ՝ պահանջելով կայացրած որոշումները անվավեր ճանաչել:
Մասնավորապես՝ տեղեկացանք, որ 5 հայց է ներկայացվել հիշյալ մարմնի դեմ, որպեսզի տեսչական մարմինը անվավեր ճանաչի կայացրած որոշումները: Նկատենք, որ «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում խոշոր վառելիք ներկրող ընկերություն, եւ դեռ ավելին՝ ընդգրկվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում, սակայն տարրական հրդեհային անվտանգության կանոնները, ըստ էության, չի պահպանում. պետական օղակների թիրախում է հայտնվել ու ստիպված է դատարաններով կարգավորել հարցերը:
Հիշեցնենք նաեւ, որ «Սի Փի Էս Օիլ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2007 թվականին։ «Սի Փի Էս Օիլ»-ի 100% սեփականատերն ու տնօրենը Արթուր Դանիելյանն է, սակայն, ըստ մեր հավաստի աղբյուրների, «Սի Փի Էս» (CPS) ապրանքանիշի ներքո հանդես եկող բոլոր ընկերությունների իրական սեփականատերը Աշոտ Սալազարյանն է: Նրան է պատկանում «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ի 100% բաժնեմասը:«Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ն ու «Սի Փի Էս Օիլ»-ը գրանցված են Երեւանի կենտրոնում գտնվող նույն հասցեում։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում