Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս հայտնել էինք, որ հայտնի թմրամոլ երգիչ Սնուփ Դոգի՝ սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մ/դ-ում տեղի ունենալիք համերգի տոմսերից ստացված գումարը (շահույթը), ըստ տեղեկություների, չի վերադարձվելու պետական բյուջե:
Այդ մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, հղում անելով կառավարության մի շարք որոշումների, հայտնել է, որ կազմակերպությունը պետական մարմնին տեղեկատվություն կներկայացնի գովազդային արշավների արդյունքում միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի և վաճառված տոմսերի քանակի վերաբերյալ: Նախարարությունից մատնանշել են նաև նշյալ համերգի համար տրված կառավարական դրամաշնորհի պայմանագիրը, որտեղ նշված են կազմակերպչական հարցերին առնչվող կողմերի պարտավորությունները։ Այն է՝ պետությունը գումար է հատկացնում, կազմակերպությունն էլ պարտավոր է այսինչ ժամկետներում իր գործը կատարել, աուդիտ անել թերությունները։ Եթե դրանք կան ու հայտնաբերվում են պետական մարմնի կողմից՝ վերացվում են ժամանակին, չկատարվելու դեպքում՝ տույժեր կկիրառվեն, և այլն, և այլն:
Կարճ ասած՝ պետությունը հսկայական գումարը հատկացնում է և ասում՝ պահանջում եմ այսինչ ժամկետներում անել այսինչ կերպ: Փողի վերադարձի, համերգից ստացված շահույթը պետությանը վերադարձնելու վերաբերյալ որևէ պահանջ, խոսք կամ բացատրություն չկա: Սա պարզ դրամաշնորհային ծրագիր է՝ գումարը տրվում է պետությունից, որը չի վերադարձվելու պետական բյուջե:
Ահա թե ինչու են Արայիկ Հարությունյանն ու ԿԳՄՍ նախարարությունը խուսափել ուղիղ պատասխանել այն հարցին, թե ու՞ր է գնալու համերգից ստացված շահույթը: Եթե պետությունը կատարում է ներդրում և ստանալու է շահույթ, բնականաբար, դրա մասին կներկայացվեր պատասխան գրության մեջ: Օրինակ, խիստ պայմանական, կարող էին գրել՝ այո, շահույթ է առաջանալու, դրա 25%-ը վերցնելու է ընկերությունը, 75%-ը գնում է պետությանը, պետությունը դրանով իրականացնելու է բարեգործական կամ սոցիալական ծրագրեր, և այլն, և այլն: Ո՛չ:
Այսպիսով՝ Սնուփ Դոգի՝ սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մ/դ-ում տեղի ունենալիք համերգի տոմսերից ստացված գումարն ամբողջությամբ գանձելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը գրանցվել է բոլորովին վերջերս, ըստ էության, համերգը կազմակերպելու նպատակով: Նշված կազմակերպությանը թմրամոլ և թմրամոլության քարոզիչ երգչի համերգի կազմակերպման համար անվտանգության, սոցիալական և բազմաթիվ այլ ոլորտներում բազմաթիվ խնդիրների բախվող ՀՀ հարկատուները Փաշինյանի իշխանության քմահաճույքներով իրենց գրպանից վճարել են շուրջ 6 մլն դոլար: Եվ այդ հսկայական գումարի և ահռելի շահույթների դիմաց «Դոպինգ Սփեյս» ընկերությունն ընդամենն իրեն նեղություն է տալու ներկայացնել տեղեկատվություն Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի և վաճառված տոմսերի քանակի վերաբերյալ: Իսկ թե ինպես՝ միայն իրենց է հայտնի։
Ինչպես ասում են՝ մեկնաբանությունները թողնում ենք ըներցողին:
Անի Նահապետյան